ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին և քրդերին. Թրամփ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հաղորդավար Տրեյ Ինգստին տված հարցազրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ն զենք է ուղարկել «ցուցարարներին», որոնք փորձում էին տապալել Իրանի իշխանությունը՝ անկարգություններ հրահրելու միջոցով:

Զրույցի մասին հայտնել է հենց հաղորդավարը:

«Նախագահն ինձ ասաց, որ ԱՄՆ-ն զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին: «Զենք ենք ուղարկել ցուցարարներին, նրանցից շատերին»»,- մեջբերել է Ինգստը՝ նկատի ունենալով իրաքյան քրդերին:

Ըստ հաղորդավարի, ԱՄՆ նախագահը պատմել է նաև իրաքյան քրդերին զենք փոխանցելու մասին:

«Կարծում եմ՝ քրդերը վերցրել են զենքը»,- մեջբերել է նա Թրամփին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment