Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում նավթաքիմիական արդյունաբերության արտադրական օբյեկտներին

Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բահրեյնի «Gulf Petrochemical IndustriesGulf Petrochemical Industries» նավթաքիմիական արդյունաբերության արտադրական օբյեկտներին։ Այս մասին ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ, որը մեջբերել է Բահրեյնի լրատվական գործակալությունը։

«Մի քանի արտադրական օբյեկտներ հարձակման են ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքերով …, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհը լիովին վերահսկողության տակ է վերցվել և մարվել, և զոհեր չկան», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։ Մասնագետները գնահատում են վնասը։

Leave a Comment