Սերբիայից դեպի Հունգարիա գնացող գազատարի մոտ հայտնաբերել են պայթուցիկ նյութեր

Սերբիայից դեպի Հունգարիա գնացող գազատարի մոտ հայտնաբերել են պայթուցիկ նյութեր

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ իրավապահները Սերբիայից դեպի Հունգարիա գնացող գազատարի մոտ հայտնաբերել են պայթուցիկ նյութերով երկու խոշոր փաթեթ։

Նրա խոսքով՝ պայթուցիկը ունեցել է այնքան մեծ ավերիչ ուժ, որ կարող էր վտանգ ներկայացնել բազմաթիվ մարդկանց համար և պատճառել զգալի վնաս։

Նա այս լուրը քննարկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

«Կան որոշ հետքեր, որոնց մասին չեմ կարող խոսել։ Տարածքը մեծ է, կա մեծ լիճ, ուստի որոնումները շատ երկար են տևել, և ուղղաթիռային ստորաբաժանումները շատ են օգնել», – նրա խոսքերն է փոխանցում Kurir-ը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment