Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալի Աբդոլլահին խոստացել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին «բացել դժոխքի դարպասները»՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների։ Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը։
«Այս պատերազմի հենց սկզբից մենք կատարել ենք մեր խոստացած ամեն ինչ, և սա մեր պարզ ուղերձն է. դժոխքի դարպասները կբացվեն ձեզ համար», – սպառնացել է Աբդոլլահին։ Նա նաև կրկնել է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարված կհանգեցնի Իսլամական Հանրապետության կողմից պատասխան միջոցառումների, այդ թվում՝ տարածաշրջանում ԱՄՆ և Իսրայելի բոլոր թիրախների վրա հարվածների։ Աբդոլլահիի խոսքով՝ Թրամփի վերջնագիրը ցույց է տալիս վերջինիս «անօգնականությունն ու նյարդայնությունը»։
Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանն ունի 48 ժամ՝ համաձայնության գալու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար, հակառակ դեպքում «ամբողջ դժոխքը կընկնի Իսլամական Հանրապետության վրա»։