Շուտով «Իմ հրաժարականի օրը» վերնագրով հոդված կհրապարակեմ. Սերժ Սարգսյան •

Նախօրեին ՀՀԿ 18-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր հրաժարականի և թույլ տված սխալների թեմային։

Լրագրողի հարցին՝ հաճախ խոսում եք ձեր սխալների մասին, ո՞րն է եղել ամենամեծը, Սարգսյանը պատասխանել է, որ այդ մասին պատրաստվում է խոսել ավելի հանգամանորեն։

Նրա խոսքով՝ շուտով կհրապարակի հոդված, որը կրելու է «Իմ հրաժարականի օրը» վերնագիրը։ Սարգսյանն այլ մանրամասներ այս պահին չի ներկայացրել՝ նշելով, որ իր գնահատականներն ու անդրադարձները կներկայացնի հենց այդ հոդվածում։

Leave a Comment