Զովունիում բախվել են «Toyota Camry»-ն, «Ssang Yong»-ը և «Lada Priora»-ն. Լուսանկար •

Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում Զովունիում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոման Կ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, Երևանի բնակիչ 63-ամյա Խաժակ Գ․-ի վարած «Ssang Yong» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ս․-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Առաքելյանը և Տիգրան Քեֆոյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Blog Image

Leave a Comment