«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում նշված է, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը։
Radar Armenia-ն գրավոր հարցմամբ դիմել է արտաքին գործերի նախարարություն, խնդրելով հստակեցնել՝ «որպես կանոն» հասկացությունը ինչպե՞ս է որոշվում, ո՞ր դեպքում է այդ այցը պարտադիր, և ե՞րբ կարող է այցը հանվել օրակարգից։
«Բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ պետական և պաշտոնական այցերի ծրագրերը, այդ թվում՝ նախատեսվող այցելությունները, հաստատվում են կողմերի միջև փոխհամաձայնեցման կարգով»,- հայտնեցին ԱԳՆ-ից:
