Թուրքիան շարունակում է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իր ջանքերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցում։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու համար», – ասվում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է զրույցից հետո։