Եթե ՀՀ-ի համար ռուսական գազի գինը 115 դոլար է, դա մեր գեղեցիկ աչքերի համար չէ․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը չի փոխվի։

«Վստահ եմ, որ մեր գործընկերներին անհրաժեշտ է, որ Հայաստանը մնա և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ՀԱՊԿ-ում։ Եթե Հայաստանը չպետք է ունենա այդ օգուտները, ապա ինչո՞ւ պետք է մենք մնանք այդ միության մեջ․ կսկսվի այլ միության մեջ ընդգրկվելու գործընթաց՝ ավելի արագացված կերպով։ Իսկ ի՞նչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ, ոչ մի բան․ այնպես չէ, որ ԵԱՏՄ մտնելով՝ ՀՀ տնտեսության մեջ աստղաբաշխական աճեր են արձանագրվել»,- հայտարարեց նա։

Նա կոչ արեց, որ մենք մեր կարևորությունը չթերագնահատենք։

«Հայաստանը ԵԱՏՄ-ին շատ պետք է, և այդ կարևորությունը հաստատ գազի գնից ավելի կարևոր ու թանկ արժե։ Ընդհանրապես, այս կյանքում որևէ բան անվճար չէ, հատկապես գազի գինը, և եթե ՀՀ–ի համար գազի գինը 115 դոլար է, դա մեր գեղեցիկ աչքերի համար չէ»,- համոզված է Պապոյանը։

Leave a Comment