Ծանրամարտիկ Ռաֆիկ Մինասյանին տրամադրված ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը կդադարեցվի

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2026 թվականի մարտի 16-ի N 34 գրությունով տեղեկացնում է, որ մարզիկ Ռաֆիկ Միքայելի Մինասյանը այլևս չի հանդիսանում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամՀետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել Ռաֆիկ Միքայելի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը՝ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 1-ին, կետը:

Leave a Comment