Ադրբեջանական կողմից աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրք նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանական կողմից աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրք նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» զգալի ժամանակի խնայողություն կապահովի բեռնափոխադրումների համար։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նախարարը նշել է, որ տրանսպորտային միջանցքի վրա աշխատանքներ են ընթանում, որը կսկսվի Կարսից և կշարունակվի Իգդիրով, Արալայքով և Դիլուջայով դեպի Նախիջևան, իսկ այնտեղից՝ «Զանգեզուրի միջանցքով» դեպի Ադրբեջան և այնուհետև Կասպից ծովով։

Ուրալօղլուն ընդգծել է, որ նախագծի ավարտից հետո այն կբացի ավելի կարճ ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա և թյուրքական աշխարհ։

«Թուրքական հատվածը 224 կիլոմետր երկարություն ունի։ Հիմքը դրվել է անցած տարի, և աշխատանքները շարունակվում են։ Ադրբեջանական կողմից աշխատանքները մոտենում են ավարտին, և Նախիջևանում աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել է։ Նախագիծը նախատեսվում է ավարտել չորսից հինգ տարվա ընթացքում։ Արդյունքում՝ այս միջանցքներով տարանցման ժամանակների զգալի տարբերություն կլինի՝ 45 օր ծովով, 35 օր՝ գործող Միջին միջանցքով և 18 օր՝ նոր Միջին միջանցքով։ Սա զգալի ժամանակի խնայողություն է»,- նշել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment