
Այսօր իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ․ մարտական գործողությունները շարունակվում են միաժամանակ մի քանի ուղղություններով։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ նոր հարվածների ալիք են սկսել Թեհրանում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է ավելի քան 70 հարված Իրանի արևմտյան և կենտրոնական շրջաններում՝ թիրախավորելով բալիստիկ հրթիռների արձակման դիրքերը և անօդաչու թռչող սարքերը։
Միևնույն ժամանակ, Իսրայելը հայտարարել է նաև Բեյրութի որոշ հատվածների վրա հարվածներ սկսելու մասին։ Իսրայելական կողմը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Իրանից իր տարածքի ուղղությամբ արձակվել են մի շարք հրթիռներ, որոնք հայտնաբերվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։