«ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում

«ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում

«ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում՝ ժամանակավոր կառավարման ընթացքում, Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) էական աճ է գրանցում, ինչն անշուշտ ֆինանսական շուկաներից եկող դրական ազդակ է պետականացման ճանապարհին գտնվող ընկերության համար։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այսպես. ԱՄՆ դոլարով թողարկված պարտատոմսերի արժեքը ներկայումս գերազանցում է 97 դոլարը, այն դեպքում, որ նախորդ տարի ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան կասեցնելուց հետո պարտատոմսերի արժեքը նվազել էր մինչև շուրջ 92 դոլար: 

Ընդ որում՝ նույնը վերաբերվում է նաև դրամով թողարկված պարտատոմսերին, որոնց արժեքն այժմ գերազանցում է 100 հազար դրամը (նախորդ տարի արժեքը նվազել էր մինչև շուրջ 93 հազար դրամ)»,- նշել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment