Ինչու է վարչապետի վրա հարձակված երիտասարդը տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք․ մանրամասներ

Մի շարք լրատվամիջոցներ, որոնք արդարացնում էին եկեղեցում վարչապետի վրա 18-ամյա երիտասարդի հարձակումը, նույն երիտասարդի փաստաբանի հետ այժմ լծված են շոուներ սարքելով։

Մեզ հասած հավաստի տեղեկություններով այն ժամանակահատվածում, երբ երիտասարդի  գտնվել է Քրեակատարողական բժշկության ՊՈԱԿ-ի բժիշ-մասնագետների հսկողության տակ, անցել է անհրաժեշտ հետազոտությունները, հեմոդինամիկ տվյալները եղել են կայուն այսինքն պուլս, ճնշում, ջերմություն:

Սակայն երիտասարդի ծնողների պնդմամբ  վերջինիս տեղափոխել են Նաիրի ԲԿ, որտեղ երիտասարդը անալիզներ է հանձնել և որպեսզի անընդհատ գտնվի բուքրոջ վերահսկողության ներքո, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։  Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ոչ թե այն պատճառով, որ առողջական վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր է, կամ կյանքին սպառնացող վտանգ կա, այլ առավել լավ հսկողություն սահմանման համար:

Այս պահին էլ երիտասարդի վիճակը կայուն է, առողջությանը վնաս չի սպառնում, իսկ մնացածը ընդամենը  երիտասարդի ծնողների ու  նրա փաստաբանի կողմից մատուցվող շոու է։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment