Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրի նախագահներն ընդգծել են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության համապարփակ ապահովման համար համակարգված միջոցառումների կարևորությունը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական դիմակայության սրման վերաբերյալ:

Leave a Comment