Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը․ Ըմբշամարտի ֆեդերացիա

Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը:

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտնում է, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:

«Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment