Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի Ահազանգերի կառավարման վարչության թափուր պաշտոնների համալրման նպատակով։
Աշխատանքի համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք՝
ունեն համակարգչային գիտելիքներ,
գերազանց տիրապետում են հայոց լեզվին (օտար լեզուների իմացությունը ցանկալի է)։
Պաշտոնի հիմնական գործառույթներն են՝
ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում,
քաղաքացիներին խորհրդատվական աջակցության տրամադրում,
արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության վերաբերյալ զանգերի փոխանցում իրավասու մարմիններին,
փրկարարական ուժերի և պարեկային կարգախմբերի օպերատիվ կառավարում և այլն։
Աշխատանքային գրաֆիկը՝ 24-ժամյա հերթափոխով (յուրաքանչյուր 4-րդ օրը)։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 512903 հեռախոսահամարին։