
Ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է համաժողովրդական հանրահավաքի: Այս մասին հայտնել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում:
«Դու ունես ուժը՝ ընտրելու քո ապագան: Ցույց տանք մեր ժողովրդի ուժեղ կամքը, միասնականությունը, միայն մեկ առաջնորդ, որը ձեզ կբերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն»,- ասված է տեսանյութում: