«Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան կիսվել է աշխարհի 2026 թվականի առաջնության վերաբերյալ իր սպասումներով։
«Մենք հաղթանակի գլխավոր հավակնորդներից ենք։ Մեր կազմում է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ պատմության մեծագույններից մեկը։
Հասնելով բարձունքին՝ անհրաժեշտ է մշտապես ապացուցել սեփական կարգն ու հարգանք վաստակել որպես աշխարհի գործող չեմպիոն։ Լիահույս եմ, որ աշխարհի առաջնության եզրափակչում մենք կմրցենք Իսպանիայի հավաքականի հետ», — արգենտինացու խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։