«Օրիոն» տիեզերանավը լքեց Երկրի ուղեծիրը — Հայաստանի Հանրային Ռադիո

«Օրիոն» տիեզերանավը` «Արտեմիս-2» առաքելության շրջանակում, չորս տիեզերագնացներով լքել է Երկրի ուղեծիրը եւ թռչել դեպի Լուսին։

Դա տեղի է ունեցել այս գիշեր։ Երեւանի ժամանակով ժամը 3։49-ին տիեզերանավը շարժիչները միացվել են եւ իրականացվել է «տրանսլուսնային ներարկման իմպուլս», այսինքն՝ «Օրիոնին» հաղորդվել է արագացում։

Առաքելությունը Լուսին կհասնի երկուշաբթի` ապրիլի 6-ին։ Երկրի արբանյակի վրա վայրէջք նախատեսված չէ։ «Օրիոնը» պարզապես կթռչի նրա շուրջը։

Երեք ամերիկացի եւ մեկ կանադացի աստղագնացները պատմության մեջ կլինեն առաջին մարդիկ, որոնք սեփական աչքերով կտեսնեն Լուսնի հակառակ կողմը։

Այնուհետեւ «տրանսլուսնային ներարկման իմպուլսը», որը նրանց օգնեց հասնել Լուսին, կօգնի նաեւ վերադառնալ Երկիր։

Leave a Comment