Դատարանը փոխել է «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը․ կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Ձերբակալման պատճառը եղել է փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումը, որտեղ նրանք անդրադարձել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ։