ԹՐԻՓՓ-ը կարող է դառնալ ԱՄՆ-ի տնտեսական զարկերակը դեպի Ասիա. nationalinterest.org

«Նախիջևանի միջանցքը» (ձևակերպումը՝ բնագրում), որն անցնում է Հայաստանով, կարող է դառնալ ԱՄՆ-ի տնտեսական զարկերակը դեպի Ասիա, և Ամերիկայի հակառակորդները դա նկատում են․գրում է The National Interest-ը։

Պատմության ընթացքում ամերիկյան ազդեցությունը հաճախ հետևել է աշխարհի ամենանեղ անցուղիներին։ Պանամայի ջրանցքը դրա ամենահայտնի օրինակն է․ 50 մղոն երկարությամբ մի շերտ, որը անցնում է Պանամայի իստմուսով, վերափոխեց համաշխարհային առևտուրը, ամերիկյան ազդեցությունը տարածեց ամբողջ արևմտյան կիսագնդում և գրեթե ինը տասնամյակ մնաց ԱՄՆ վերահսկողության տակ,- նշվում է հոդվածում։

Ինչպես Պանամայի ջրանցքը իր սկզբնական փուլում, TRIPP-ը արժեքավոր է ոչ թե իր չափերով, այլ իր կարևոր աշխարհագրական դիրքով։ Այս միջանցքը թույլ կտա, որ ապրանքները անցնեն Ասիայից Եվրոպա՝ շրջանցելով թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը՝ Արևմուտքին հնարավորություն տալով հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայի ռազմավարական հանքանյութերին և հազվագյուտ երկրային տարրերին՝ առանց դրանց նախ Չինաստանի տարածքով անցնելու անհրաժեշտության։

ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) հետևում է նույն օրինաչափությանը։ TRIPP-ը տրանսպորտային միջանցք է, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը նրա Նախիջևան էքսկլավի հետ՝ Հայաստանի հարավով, Իրանի սահմանի մոտ։ Այն նախաստորագրվել է Սպիտակ տանը անցյալ տարվա օգոստոսին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 32 տարվա հակամարտությունից հետո։ TRIPP-ը ունի ներուժ դառնալու Եվրասիայի նոր ռազմավարական «նեղ կետ» (chokepoint)։

Leave a Comment