ԱՄՆ-ին Հայաստանով անցնող միջանցք է պետք Միջին Ասիայից կրիտիկական նշանակության օգտակար հանածոներ արտահանելու և Իրանին վերահսկելու համար։ Այս մասին «ТАСС»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այս ճանապարհի շուրջ շատ մեծ շահեր են հյուսված։ Բոլորն այն նույնիսկ տարբեր կերպ են անվանում։ Բաքվի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու մասերի միջև կապի վերականգնման, Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության բացման և Ադրբեջանը որպես եվրասիական տրանսպորտային-լոգիստիկ խաչմերուկ զարգացնելու համար»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։