
Ինչ վերաբերում է երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին քննարկումներին, ապա Փաշինյանը տեղեկացրեց, որ հարցը մանրամասն քննարկվել է ՌԴ-ում, հայկական կողմն իր տեսակետն է հայտնել, ռուսական կողմը՝ իր, և արդյունքում պայմանավորվել են շարունակել քննարկումները:
«Մեր խնդիրը ձևակերպված է մի նախադասության մեջ, որ ՀՀ-ն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է: Մեր խնդիրն է, որ ՀՀ-ն իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա:
Մենք ՌԴ-ի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, ընդհակառակը՝ բարձր ենք գնահատում բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին: Բայց մյուս կողմից՝ այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս: Մենք իրար հետ պետք է մտածենք, թե ինչ լուծում գտնենք»,- ասաց նա: