Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությամբ ավարտված․ Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա։

«Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությամբ ավարտված։ Եվ այցը գնահատում եմ շատ հաջող»,- լրագրողների հետ ճեպարզրույցում ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել ապրիլի 1-ին։ Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

Leave a Comment