«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է, թե երբ է կանխատեսվում դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում։
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 8-12-ն ընկած ժամանակահատվածում։