Բուլղարիան պաշտոնապես դիմել է Եվրոպական միությանը՝ ապրիլի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը կանխելու խնդրանքով։
Ինչպես հայտնում է Politico-ն, Սոֆիան ակնկալում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աջակցությունը՝ սոցիալական ցանցերում և քարոզչական կայքերում հանրային կարծիքի մանիպուլյացիաները բացահայտելու համար։
Այս նպատակով Բուլղարիան խնդրել է գործարկել «Արագ արձագանքման համակարգը», որը թույլ կտա ուղիղ կապ հաստատել Meta, Google և TikTok հարթակների հետ՝ ապատեղեկատվական արշավները կասեցնելու նպատակով։
Հատկանշական է, որ երկար ժամանակ նման միջամտությունները հերքող Բուլղարիան այժմ խստացրել է դիրքորոշումը. երկրի ԱԳՆ-ն արդեն ստեղծել է հատուկ ստորաբաժանում։
Ապրիլյան ընտրությունները կլինեն ութերորդը վերջին հինգ տարում՝ հաջորդելով 2025 թվականի վերջին տեղի ունեցած բողոքի մեծալիքին և կառավարության հրաժարականին, ինչն էլ ավելի է մեծացնում արտաքին ազդեցություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը։
