«Ռոսատոմը» կարող է երկարաձգել Հայաստանում ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը, սակայն Երևանը ընտրում է «եվրոպական վեկտորը՝ նախապատվությունը տալով ոչ կոմպետենտ եվրոպացի կապալառուներին։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ ատոմակայանը նախատեսված է շահագործել մինչև 2026 թվականի աշունը, «սակայն ավարտվում են նախապատրաստական աշխատանքները մինչև 2031 թվականի աշունը դրա երկարաձգման համար»։
«Դա կարվի։ Մեր մասնագետները նաև կարծում են, որ հնարավոր կլինի երկարաձգել դրա շահագործումը մինչև 2036 թվականը, սակայն պետք է պահպանվեն որոշակի պայմաններ», – նշել է Օվերչուկը։
Նա հավելել է.
«Ներկայումս, որպես Հայաստանի եվրոպական զարգացման վեկտորի մաս, երկարաձգման պայմանագրային աշխատանքների մեծ մասը շնորհվում է եվրոպացի կապալառուներին, որոնք չունեն սեյսմիկ վտանգավոր տարածքներում աշխատելու փորձ»։