Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի կողմից կարանտինային ապրանքների, այդ թվում՝ Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը անբավարար է։
«Վեստիին» տված հարցազրույցում Դանկվերտն ասել է, որ Հայաստանն իր շուկա պարզեցված մուտք է ապահովում ԵՄ ապրանքների համար, և այդ մուտքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին։ Հայաստանից ներմուծվող ապրանքների տեսականին և քանակը ենթադրում են, որ ոչ բոլոր ապրանքները հայկական ծագում ունեն։
«Մենք պարզեցրել ենք ԵԱՏՄ երկրներ մուտքը, և, օրինակ, Հայաստանը երեք տարվա ընթացքում ծաղիկների մատակարարումը 36 միլիոնից հասցրել է մինչև ավելի քան 100 միլիոնի։ Եվ շատ տեսակի ապրանքների համար նույն աճը գրանցվել է։ Հետևաբար, մենք նույնիսկ ստիպված էինք բուսասանիտարական ստուգումը տեղափոխել սահմանին ավելի մոտ», — հավելել է պաշտոնյան։