Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ քառօրյա պատերազմին որևէ մեկը կապիկությամբ չզբաղվեց․ Գեղամ Մանուկյան

 

«Նախորդ տարիներին շատ ավելի ուրիշ զգացողությամբ էինք այցելում Եռաբլուր։ Այս տարին 10-րդ տարելիցն է ապրիլյան քառօրյայի, բայց Հայաստանի ներկայիս իրավիճակի պայմաններում լրիվ խորհուրդն այլ է՝ իրականում և՛ հպարտության և՛ դավաճանվածության զգացում է, որովհետև այսօր կնկատեք, որ գրեթե ոչ մի բան պետական մակարդակով չի լինելու։ Ապրիլյան քառօրյայի նահատակները իրենց ինքնազոհաբերությամբ և ընդհանրապես հայ ժողովուրդը այդ օրերին իրենց կազմակերպածությամբ մի հերոսական էջ գրեցին և նաև կանխեցին այն լայնածավալ օկուպացիայի փորձը, որն Ադրբեջանը իրականացրեց Արցախի դեմ»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ապրիլյան 4-օրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։

Leave a Comment