Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Բարբարեսը մեկնաբանել է ԱԱ-2026-ի անցումային խաղում Իտալիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 11մ՝ 4:1)։
«Առաջին խաղակեսի սկզբում մեր թիմը որոշակի խնդիրներ ուներ․ մեզ պակասում էր կազմակերպվածությունը, մենք հաճախ հայտնվում էինք ոչ այն դիրքերում, որտեղ պետք է լինեինք և չէինք կարողանում վերահսկել մրցակցին։ Այդ պատճառով բազմաթիվ վտանգավոր հակագրոհներ բաց թողեցինք։ Բայց մենք առաջին իսկ րոպեից հավատում էինք ինքներս մեզ և ցույց տվեցինք մեր ողջ ուժը համաշխարհային մակարդակի հավաքականի դեմ, որը հիանալի է պաշտպանվում անգամ տասը ֆուտբոլիստով»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլում Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին հանդես կգա B խմբում՝ ուժերը չափելով Կանադայի, Կատարի և Շվեյցարիայի հավաքականների հետ։
Հիշեցնենք նաև, որ Իտալիայի ազգային հավաքականը բաց կթողնի աշխարհի երրորդ առաջնությունն անընդմեջ։