Մոռացե՞լ ես, թե որտեղ էիր Արցախում թաքնված. ինչպես էիր լաց լինում, աղաչում, որ քեզ առաջնագիծ չտանեմ. Միհրան Մախսուդյան

Տեսնելով քո հերթական ցինիկ գրառումը 18-ամյա Դավիթ Սարգսյանի մասին, որտեղ դու, առանց ամոթի, հրճվում ես, թե իբր նա «վերջի զանգը» պետք է դիմավորի կալանավայրում, մեկ անգամ ևս պարզ է դառնում՝ ինչ մակարդակի մարդ ես։

Լսի՛ր ինձ շատ հստակ․ ես լավ գիտեմ՝ դու և քո նմանները ատում եք երիտասարդ սերնդին, որովհետև նրանք ձեզնից շատ ավելի արժանապատիվ, թասիբով ու ուղիղ են։ Դա է ձեր ցավը։

Բայց ամենակարևորը՝ դու այն մարդը չես, որ իրավունք ունենաս խոսելու նման թեմաներից։ Մոռացե՞լ ես, թե որտեղ էիր Արցախում։ Թաքնված շենքի առաջին հարկում՝ քո նմանների հետ։ Մոռացե՞լ ես, թե ինչպես էիր լաց լինում, աղաչում, որ քեզ առաջնագիծ չտանեմ։ Ավելին՝ ինքդ էիր խնդրում, որ քեզ դուրս բերեն Արցախից, միայն թե հեռու լինես պատերազմից։

Ու հիմա եկել ես ուրիշների մասին դատողություններ անել ու քեզ վերևից պահե՞լ։

Եթե կարծում ես՝ սուտ եմ ասում՝ խնդիր չկա։ Եկ հանդիպենք որևէ հեռուստաընկերությունում ու բաց խոսենք։ Թող ամբողջ ժողովուրդը տեսնի՝ ով ես դու իրականում։

Քո նմանների կեղծ դիմակները վաղուց արդեն ընկել են։

Միհրան Մախսուդյան, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ

Leave a Comment