The New York Times-ը դադարեցրել է համագործակցությունը լրագրողի հետ՝ AI-ի օգտագործման պատճառով

Ամերիկյան The New York Times պարբերականը դադարեցրել է համագործակցությունը ֆրիլանս լրագրող Ալեքս Փրեսթոնի հետ այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա արհեստական բանականություն է օգտագործել գրքի գրախոսություն գրելիս։

Խնդիրը բացահայտվել է, երբ թերթի ընթերցողներից մեկը նկատել է, որ Փրեսթոնի գրախոսությունը նման է նույն գրքի՝ Watching Over Her-ի մասին ավելի վաղ հրապարակված մեկ այլ գրախոսության, որը տպագրվել էր The Guardian-ում և գրվել էր Քրիստոբել Քենթի կողմից։

Հետաքննությունից հետո Փրեսթոնը ընդունել է, որ օգտագործել է AI՝ գրելու ընթացքում, և չի նկատել, որ որոշ հատվածներ վերցվել են Guardian-ի նյութից։ Նա ասել է, որ «լուրջ սխալ է թույլ տվել» և «շատ է ամաչում»։

Թերթը խմբագրական նշում է ավելացրել՝ նշելով, որ այլ աղբյուրից վերցված ձևակերպումների օգտագործումը և AI-ին չափազանց վստահելը խախտում են իրենց կանոնները։

Պարբերականի ներկայացուցիչը հայտնել է, որ Փրեսթոնը այլևս չի գրելու իրենց համար։ Նա 2021–2026 թվականներին գրել է վեց գրախոսություն և նշել է, որ իր մյուս նյութերում AI չի օգտագործել։

Լրագրողը նաև ներողություն է խնդրել թե՛ The New York Times-ից, թե՛ Քրիստոբել Քենթից և The Guardian-ից։

Leave a Comment