Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման հեռանկարները

Մարտի 31-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Հուավեյ ընկերության (Huawei) տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներին, տեղեկացնում են ՀԾԿՀ-ից

Huawei-ի փորձագետները ներկայացրել են Եվրոպական միության և Բալթյան երկրներում ընկերության էլեկտրական էներգիայի մարտկոցային կուտակման համակարգերի (BESS) կիրառման օրինակները և այդ համակարգերի հնարավորություններն ու առավելությունները, որոնք նպատակաուղղված են արևային կայանների լայնամասշտաբ կիրառմամբ պայմանավորված համակարգային խնդիրների լուծմանը։

Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները, ընդգծվել է էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պարագայում կուտակիչ կայանների կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, որը կնպաստի Հայաստանում էլեկտրական էներգիայի կուտակիչ տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։

Leave a Comment