«Ահա թե ինչ պայմաններ են՝ բնակչության պատսպարման նկուղային տարածքներում»․ Արմեն Քոչարյան

«Ահա թե ինչ պայմաններ են՝ բնակչության պատսպարման նկուղային տարածքներում»․ Արմեն Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևան քաղաքի բնակչության պատսպարումը նախատեսվում է իրականացնել նկուղային և այլ խորացված տարածքներում, որոնք պետք է պահպանվեն մշտապես պատրաստ վիճակում։
Սակայն, ինչպես տեսանյութից է երևում, տվյալ շենքի նկուղը մասամբ վերածվել է աղբանոցի, մասամբ՝ կոյուղատար համակարգի տարրերի պահեստավորման համար տարածքի: Խոսք գնալ չի կարող նկուղի վերանորոգված, հատուկ կահավորված կամ լուսավորված լինելու մասին։
Սիրելի քաղաքացիներ, արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը մարդկանց կյանքի և գործունեության ապահովման հիմնական միջոցներից է։ Սակայն տեսեք, թե ինչպիսի պայմաններ են իրականում տիրում։
Հ․Գ․ Երևան քաղաքի ապաստարանների տեղակայման վայրերի հասցեների տրամադրումը համարվում է գաղտնի, ուստի շենքի հասցեն չի նշվում»։

Աղբյուրը`   Արմեն Քոչարյան

Leave a Comment