1 ապրիլի 2026 – 15:17 AMT
PanARMENIAN.Net – Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասում կառուցվում է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Շենգավիթի Չարբախ թաղամասում կառուցվում է Արթուր Աբրահամի անվան շքեղ դպրոցը: Բացի այն, որ այս քայլով մեր գնահատանքն ենք հայտնում մեր անվանի բռնցքամարտիկին, նաև կառուցում ենք մի մարզահամալիր, որի նմանը երբեք չի եղել Շենգավիթ վարչական շրջանում: Արժևորենք մեր մարզիկներին»,- գրել է Հարությունյանը։
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ևս Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսաուղերձ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը՝ իր անվամբ սպորտդպրոց կառուցելու համար։