Մեծ Բրիտանիան չի մասնակցի Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին՝ անկախ ճնշումներից

Մեծ Բրիտանիան չի մասնակցի Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. հայտարարել է թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։

Նա ընդգծել է, որ Իրանի հետ պատերազմը չի համապատասխանում երկրի «ազգային շահերին»։

«Անկախ ինձ և ուրիշների վրա գործադրվող ճնշումից՝ ես որոշումներ կկայացնեմ՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայի ազգային շահերի վրա։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք մասնակցի այս հակամարտությանը»,- հայտարարել է Սթարմերը։

Leave a Comment