Շղթայական ավտովթար՝ Երասխում. մահացել է Երասխի դպրոցի պատանի սանը

Խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար՝ Երասխում. «HOWO» մակնիշի բեռնատարը բախվել է «Nissan Tiida»-ին, 2 «Mercedes»-ներին, «Niva Chevrolet»-ին, ավտոքարշակին և կողաշրջվել․ գրում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ի առավոտյան․ կա մեկ զոհ և մեկ 1 վիրավոր։

«Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով 2 քաղաքացի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է»,- գրում է կայքը՝ հավելելով, որ բացի «HOWO» բեռնատարից՝ մյուս մեքենաները եղել են կայանված ու հարվածի հետևանքով՝ վերածվել են մետաղի ջարդոնի։

Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարծածված տեղեկությունների՝ մահացածն, ըստ երևույթին, Երասխի դպրոցի սան Վահե Մարգարյանն է։

 

Leave a Comment