Երասխում դպրոցական երեխա է մահացել․ հայտնի է պատճառը․ Լուսանկար •

«Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։ Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։

Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»,- այս մասին տեղեկանում ենք Երասխի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Երեխան մահացել է ողբերգական վթարի հետևանքով։ Մարտի 30-ին Երասխում խճաքարով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Երևան  -Երասխ – Մեղրի ավտոճանապարհին բախվել էր կայանված 4 մեքենայի, որոնցից մեկում էլ գտնվել է երեխան։

Երասխում երեխա է մահացել․ հայտնի է պատճառը

Leave a Comment