Ի՞նչ խախտումների համար են վարորդները ենթարկվում տուգանքի

Ի՞նչ է սպասվում վարորդին, եթե խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։ Որո՞նք են ամենատարածված խախտումները և ինչ պատասխանատվություն են դրանք առաջացնում։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները առաջացնում են տուգանքներ և որոշ դեպքերում նաև տուգանային միավորներ։

Ամենատարածված խախտումները

Ճանապարհային նշանների և գծանշումների անտեսում

  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

  • Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

  • Երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

  • Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`

տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

Leave a Comment