Հայաստանում հայերին ստիպում են կասկածել 20-րդ դարասկզբին Թուրքիայի կողմից պետականորեն կազմակերպված մի ամբողջ ժողովրդի uպանnւթյանը

Հայաստանում բոլոր իմաստներով քանդում և ավերում են պատմական և ողբերգական իրողության ապացուցող, հիշողությունը միշտ վառ պահող կառույցը` Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը և ինտիտուտը: Ստիպում հայերին կասկածել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից պետականորեն կազմակերպված մի ամբողջ ժողովրդի սպանությանը, ստիպում ու քարոզում են հավատալ, որ վերը նշված մեկ մյուսին իրավահաջորդ պետությունները այդքան էլ մեղավոր չեն, որ մենք հայերս ունենք մեր մեղքի բաժինը: Իսկ Ադրբեջանը հորինում է ցեղասպանության օրեր, և դա հերիք չէ, այն ներկայացնում է ՄԱԿ-ում և տարատեսակ կազմակերպություններում, ծախսում դրա վրա գումարներ, լոգոներ հնարում (մերի նման):
Պետք է ազատվել այս ազգաճնշման ու ազգավերացման իրականությունից….

Նկարում ադրբեջանական «լոգոն» է նվիրված այսպես կոչված ադրբեջանական ցեղասպանությանը 1918թ, որը իբր իրականացվել է հայերի կողմից:

պ.գ.թ., թուրքագետ՝ Մհեր Աբրահամյան

Leave a Comment