Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր ՀՕՊ համակարգերը – Live News

Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս մասին X-ի իր էջում գրել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

«Մեր Patriot մարտկոցները և դրանց հրթիռներն օգտագործվում են լեհական օդային տարածքի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար: Այս առումով ոչինչ չի փոխվել, և մենք չենք ծրագրում դրանք վերատեղակայել որևէ այլ վայրում»,- գրել է Կոսինյակ-Կամիշը:

Պաշտպանության նախարարության ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ում հասկանում են լեհական դիրքորոշումը:

«Մեր դաշնակիցները գիտեն և հասկանում են, թե որքան կարևոր առաքելություններ ունենք մենք այստեղ: Լեհաստանի անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է»,- գրել է նախարարը:

Պաշտպանության նախարարի խոսքերը հաստատել է նաև հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը:

«Լեհական Patriot-ները մնում են Լեհաստանում: Նրանք երկրում ունեն իրենց խնդիրները. դա Լեհաստանի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունն է»,- գրել է փոխնախարարը X-ում:

Leave a Comment