«Բարսելոնան» ստիպված կլինի ընտրություն կատարել երկու աստղերի միջև

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» դժվար թե կարողանա իրեն թույլ տալ միանգամից երկու խոշոր գործարք իրականացնել:

Լրագրող Կառլոս Մոնֆորտի տեղեկությունների համաձայն՝ թիմի գլխավոր տրանսֆերային թիրախներն են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը և Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։ Սակայն նշվում է, որ կատալոնական թիմը ստիպված կլինի ընտրություն կատարել արգենտինացու և իտալացու միջև:

Ներկա պահին Բաստոնիի տեղափոխությունն ավելի իրատեսական է դիտարկվում։ Պաշտպանի հետ արդեն բանակցություններ են ընթանում, իսկ նրա տրանսֆերային արժեքն այնքան աստղաբաշխական չի լինի, որքան «Ատլետիկոյի» հարձակվողի պարագայում։

Նշվում է նաև, որ Ալվարեսը պատրաստակամ է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն եթե այս գործարքը չկայանա, նա, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:

Leave a Comment