
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է. «Սուրեն Պապիկյանն օրերս չէր հուզվել ու շտապել համակարգչի մոտ, որ՝
*դատապարտեր իր այդքան փայփայած 25-օրյա վարժական հավաքի մի քանի մասնակցի զանգվածային դանակահարության դեպքը։
Այս հարցում ՊՆ- ն պարտիզանական լռություն էր պահում, մինչեւ ողջ Հայաստանը չիմացավ դրա մասին,
*դատապարտեր Զինված ուժերը խայտառակող Նիկոլից գեներալի կոչում մուրալու մասին գնդապետի նամակը, կամ նման փաստ չլինելու պարագայում Նիկոլի կողմից Բանակը, սպայությունը խայտառակող քայլը։
Միայն ընտրություններով է մտահոգ Պապիկյանը։
*Ահա մեր Զինված ուժերի, պաշտպանության համակարգի գահավիժման ողջ պատկերը»։
Աղբյուրը` Գեղամ Մանուկյան