
«Իմանալով և մոտիկից ցանոթ լինելով եղբայրներին՝ ես չեմ պատկերացնում, թե ինչ տիպի պետք է մարդիկ եկեղեցում կոնֆլիկտ հրահրեին, որպեսզի նրանք այդպիսի բան անեին: Նրանք այն մարդիկ են, որոնք կյանքում չէին կռվի ամենամեծ թե փոքր թեմայով»,- ՆԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպիս հետո ձերբակալված եղբայրների համադասարանցին: Նա ընդգծել է, որ եղ երբեք չի լսել, որ եղբայրները ինչ-որ քաղաքական ուղղվածություն ունենան կամ ինչ-որ կուսակցության անդամ լինեն: «Իմ կարծիքով ընդամենը մարդկանց բրթելով չեն թողել, որ աղոթեն, հետո էլ ձերբակալել են, քանի որ նրանք փորձել են իրենց դիրքը պաշտպանել, փորձել են չթողնել ուրիշի հանդեպ ինչ-որ բռնություն կիրառվի»,- հավելել է նա: