Էդուարդ Սպերցյանը Բելառուսի հետ խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով – armeniatoday.am

«Краснодар»-ի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով է բաց թողել Բելառուսի հետ Հայաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումը։

«Краснодар»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում հայտնել է, որ ֆուտբոլիստն ազգային հավաքական է մեկնել վնասվածքով: «Էդիկը փոքր վնասվածք ունի: Այժմ Հայաստանի հավաքականում որոշում են, թե կվերադառնա՞, թե՞ ոչ»,- նշել է մարզիչը: Նշվում է, որ Սպերցյանի վերականգնումը կտևի մոտ երկու շաբաթ:

Հայաստանի հավաքականը մարտի 29-ին զիջել էր Բելառուսին Երևանում կայացած ընկերական խաղում: Հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը հեղինակել է Վահան Բիչախչյանը:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Leave a Comment