Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի կանանց և տղամարդկանց ազգային հավաքականների կազմերը արդեն հաստատվել են։

Կանանց հավաքական․

53 կգ՝ Տանզելա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան
58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
77 կգ՝ Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան
86 կգ՝ Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան
+86 կգ՝ Տաթև Հակոբյան

Կանանց ավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը:

Տղամարդկանց հավաքական․

60 կգ՝ Գառնիկ Չոլաքյան
71 կգ՝ Գոռ Սահակյան
79 կգ՝ Մարտին Պողոսյան
88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան
94 կգ՝ Արա Աղանյան
110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
+110 կգ՝ Վարազդատ Լալայան

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը:

Leave a Comment