Իսկապե՞ս… Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ նախքան Հայաստանը ՔՊ-ական վարակով վարակելն ունեինք և՛ անվիճարկելի ազգային ինքնույուն, որի կարևորագույն սիմվոլներից է Արարատը, և՛ խաղաղություն ու արժանապատվություն: Եթե Արարատը մերը համարելն է պատերազմի պաճառը, ապա ինչո՞ւ ատերազմ եղավ միայն այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանություն վերցրեց Արարատը որպես Աղրիդաղ դավանող թշնամի Նիկոլը: Հետևաբար՝ պատերազմ եղավ ոչ թե այն պատճառով, որ հայությունն Արարատն իրենն է համարում, իր սիմվոլը, այլ՝ այն, որ Նիկոլը որոշել էր ուղղակի վերցնել ու մեր վզից «կտրել ռուսական թոկը». ինքն է այս մասին մի քանի անգամ գրավոր խոստովանել: Եվ պատերազմ կրկին լինելու է ոչ թե Արարատը Աղրիդաղ չանվանելու կամ չհամարելու պատճառով, այլ՝ էլի Նիկոլի. Իլհամի հետ կոնկրետ պայմանավորվել է:
Արարատը համարելով հայկական խորհրդանիշ՝ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային. Արարատն ազգային սիմվոլ է՝ անկախ նրանից, թե ում տարածքում կլինի այն, Պարսկաստանի՞, ինչպես դարերով եղել է, թե՞ ժամանակակից Թուրքիայի, հետևաբար՝ Նիկոլի պրոպագանդիստական կեղծիքը պետք է լսել, ծիծաղել ու կոնկրետ հետևություն անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: