Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է կրթաթոշակի մրցույթ` 2026-2027թթ. նոր ուսումնական տարվա համար։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է հիմնարկության տարածած հաղորդագրությունից։
«Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2026թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն ԱՌՑԱՆՑ։
Մրցույթը կանցկացվի մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ:
Մինչ դիմում-հայտ լրացնելը, պետք է ծանոթանալ մեր կողմից հովանավորվող համալսարանների և բաժինների ցանկին՝ https://aef.am/university/
Եթե ձեր համալսարանն ու բաժինը կար մեր ցանկում, ապա պետք է մուտք գործել և լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը՝ https://apply.aef.am/ », – ասված է հասղորդագրությամբ։