Բելառուսը արագ գոլ խփեց Հայաստանի հետ հանդիպման մեկնարկին

Բելառուսի հավաքականը անկյունայինից հետո 8-րդ րոպեին բացեց հաշիվը Հայաստան – Բելառուս ընկերական խաղում։ Այս պահին մեկնարկել է երկրորդ խաղակեսը: 

Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպման մեկնարկին «Հանրապետական» մարզադաշտում մի խումբ երկրպագուներ պարզել են «Հեռացեք, ֆուտբոլ ունենանք» գրությամբ պաստառ՝ ենթադրաբար ուղղված ՀՖՖ-ի ղեկավարներին։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումից առաջ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանին հանձնել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը, որին նա արժանացել էր 2025 թվականի մրցաշրջանում։

Հայաստանի հավաքականի ավագը հաղթող է ճանաչվել 17 ձայնով։ 2025 թվականին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Քվեարկության արդյունքում «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացել էր 8 ձայն։

Երեւանում ընթացող Հայաստան – Բելառուս ընկերական խաղին Էդուարդ Սպերցյանը չի մասնակցում վնասվածքի պատճառով։ Նրա փոխարեն խաղադաշտում ավագի թեւկապը կրում է Կամո Հովհաննիսյանը։

Leave a Comment